Բավ է պառակտվել
05-05-2014 09:44

Ընդդիմության ընտրազանգվածն այս անգամ ընտրելու է Էրդողանին. փոխվարչապետ

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը հայտարարել է, որ ինչպես ժողովուրդը, այնպես էլ լրատվամիջոցները գիտեն՝ ով լինի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուն՝ Թուրքիայի նախագահի պաշտոնի համար, նա էլ հաղթելու է, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը: «Մենք հարյուր տոկոսով վստահ ենք, որ մեր թեկնածուն լինելու է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Վարչապետի պաշտոնում 12 տարվա հաջող աշխատանքից հետո նա արժանի է երկրի նախագահը դառնալու»,- հայտարարել է նա։ Ըստ փոխվաչչապետի ՝ անգամ ընդդիմության ընտրազանգվածն այս անգամ ընտրելու է ԱԶԿ-ի թեկնածուին։
Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները կայանալու են օգոստոսի 10-ին։ Եթե երկրորդ փուլի անհրաժեշտություն լինի, ապա դա տեղի կունենա օգոստոսի 24-ին։ Թուրքիայի նախագահի ամենահավանական թեկնածուն համարվում է գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։