Բավ է պառակտվել
25-07-2014 08:36

Սեպտեմբերի վերջին Ուկրաինայի Ռադայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն

Ուկրաինայի Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները նշանակվել է 2014-ի սեպտեմբերի 18-ին, ըստ ռադայում գրանցված №4364 որոշման նախագծի, փոխանցում է Корреспондент-ը: Օրինագծի նախաձեռնողներն են ազգային պատգամավորներ Իգոր Երեմեևը, Վլադիմիր Լիտվինը և Յարոսլավ Մոսկալենկոն:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր՝ «ՈՒԴԱՌ» և «Սվոբոդա» խմբակցությունները հայտարարել են Գերագույն ռադայի խորհրդարանական կոալիցիայից դուրս գալու մասին, որից հետո Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է խորհրդարանական կոալիացիայի փլուզման մասին:
Ուկրաինայի Սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահն իրավունք ունի արտահերթ դադարեցնել Գերագույն ռադայի լիազորությունները, եթե կոալիցիայի գործունեության դադարեցման օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում խորհրդարանում նոր կոալիցիա չձևավորվի: