Բավ է պառակտվել
24-02-2014 18:05

Վաղվանից կմեկնակեն Ուկրայինայի ընտրական գործընթացները

Ուկրաինայում վաղը կմեկնարկի ընտրական գործընթացը, տեղեկացնում է korrespondent.net-ը: «Իրավական տեսանկյունից ԿԸՀ-ի նիստ անցկացնելու անհրաժեշտություն չկա՝ ընտրական գործընթացի մեկնարկի մասին բարձրաձայնելու համար։ Դա արդեն ենթադրում է Գերագույն ռադայի ընդունած որոշումը, և ընտրական գործընթացը մեկնարկում է արդեն վաղվանից»,-ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Կոնստանտին Խիվչենկոն։ Հիշեցնենք, որ շաբաթ օրը Ռադայի պատգամավորները կողմ էին քվեարկել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու առաջարկին, իսկ նախագահական նախագահական ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2014թ.-ի մայիսին։ Արդեն երեկ Գերագույն ռադայի նիստի ընթացքում Ուկրաինայի պատգամավորները ռադայի նախագահին լիազորել են ժամանակավորապես ստանձնել նախագահի պարտավորությունները՝ համաձայն Ուկրաինայի սահմանադրության։