Բավ է պառակտվել
08-12-2014 08:04

Յեմենի ափերին նավի խորտակման արդյունքում շուրջ 70 մարդ է զոհվել

«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ, շուրջ 70 մարդ է զոհվել Յեմենի ափերին Եթովպիայից անօրինական միգրանտների փոխադրող նավի խորտակման պատճառով: Հեռուստաալիքի տվյալներով, բոլոր զոհերը Եթովպիայի քաղաքացիներ են: Նավի կործանման պատճառների մասին տեղեկություններ չկան: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ենթադրություններ կան, որ նավը խորտակվել է ուժեղ փոթորկի հետեւանքով: