Բավ է պառակտվել
12-04-2016 11:29

Ճապոնացի մասնագետները մշակում են «անտեսանելի» գնացք (լուսանկար)

Ճապոնացի ինժեներները մշակում են իր տեսակի մեջ եզակի նախագիծ` «անտեսանելի» գնացք, որը կմիաձուլվի շրջակա աշխարհի հետ: Նախագծի վրա աշխատում է ճարտարապետ Կաղույո Սեձիման իր թիմի հետ` Seibu Group ընկերության պատվերով:

Գնացքն ամբողջությամբ ծածկված կլինի կիսաանդրադարձնող մակերևույթով, որի օգնությամբ այն կդառնա աննկատելի: Նաև կփոխվի գնացքի ինտերիերը` դառնալով ավելի հարմարավետ: Գնացքի ներսն ավելի շատ կհիշեցնի հյուրանոց:

Ճապոնական արագընթաց գնացքները ավանդաբար արագության ռեկորդներ են սահմանում: Այժմ, ճապոնացիները որոշել են բոլորին զարմացնել գնացքների արտաքին տեսքով:

Գնացքի մեջ գտնվելն ուղևորների համար պետք է այնքան հարմարավետ լինի, որքան որ նրանք իրենց հարմարավետ են զգում իրենց սեփական տանը:

Բացի այդ, նրանց շատ հետաքրքրում է շենքի նախագծման խնդիրների հակադրությունը:

 Ի շնորհիվ մասամբ հայելապատ մակերեսին և կարգավորված տեսքին գնացքը պետք է  «վերափոխվի» իր շրջապատի մի հատվածի:

Ահա ապագայի գնացքների դիզայնի մրցույթի լուսաբանումները, որոնք անց են կացվել  2014 թ:

Seibu Railway Company, Ltd. - Խոշոր ճապոնական մասնավոր երկաթուղային օպերատոր է և Seibu Group  խմբի կենտրոնական ընկերությունը, որը զբաղվում է հասարակական տրանսպորտի, անշարժ գույքի, մանրածախ վաճառքով և այլ ոլորտներում:

Ընկերությանը նաև պատկանում է ավտոբուսային երթուղիների և տաքսիների լայն ցանց: