Ճապոնիայի արևելյան հատվածում՝ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում, տեղի է ունեցել 7.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Իվակիից 76 կմ դեպի հյուսիս-արևելք:
Ստորգետնյա ուժեղ ցնցումներին հաջորդել է 1.4 մ բարձրությամբ ցունամիի ալիքը:
Երկրաշարժի պատճառով Ֆուկուսիմայի ավելի քան 3.100 բնակիչ տարհանվել է՝ հանգրվանելով ժամանակավոր տեղակայման 60 կետերում: Նշվում է նաև, որ Հոնսյու կղզու առափնյա հատվածում գտնվող մոտ 150 դպրոց փակվել է:
Հայտնի է նաև, որ ո՛չ երկրաշարժը, ո՛չ էլ ցունամին ավերածությունների և զոհերի պատճառ չեն դարձել:
Ստորգետնյա ցնցումների պատճառով «Ֆուկուսիմա» ատոմակայանի աշխատանքը կարճ ժամանակով խափանվել է: