Բավ է պառակտվել
07-07-2016 10:48

Ճապոնիային հզոր թայֆուն է սպառնում

Ճապոնիայի հարավին է մոտենում «Նեպարտակ» հզոր թայֆունը: Այն ստացել է թիվ 1 համարակալումն այս սեզոնի ընթացքում:

Այժմ թայֆունը մոտենում է ծովին 25կմ/ժ արագությամբ: Թայֆունի կենտրոնում քամու արագությունը կազմում է վայրկյանում 60 մետր, ճնշումը` 900 հեկտոպասկալ:

Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական վարչության կանխատեսումների համաձայն` թայֆունն առավելագույնս կմոտենա Սակիսիմա արշիպելագին հինգշաբթիից ուրբաթ: Այն իր հետ կբերի ուժեղ քամի և հորդառատ անձրևներ: Այդ շրջանում սպասվում են մինչև 9 մ բարձրությամբ ալիքներ: