Բավ է պառակտվել
14-01-2015 09:03

Ճապոնիայի այս տարվա ռազմական բյուջեն պատմության մեջ ամենախոշորն է

Ճապոնիան հաջորդ տարի ավելի շատ գումար կծախսի ռազմական կարիքների համար, քան երբևէ, գրում է Газета-ն։ 2015-ի փետրվարից մինչև 2016թ. մարտ Տոկիոն պաշտպանության համար կծախսի 4.98 տրլն յեն (41,97 մլրդ դոլար)։ Դա ռազմական ծախսերի 3-րդ անընդմեջ բարձրացումն է։ «Դա ամենամեծ բյուջեն է պատմության մեջ»,- մեկնաբանել է Պաշտպանության նախարարությունը։ Նախորդ անգամ ռազմական ծախսերը մոտ են եղել այդ ցուցանիշին 2002-ին։ Փորձագետները բանակի ծախսերն ավելացնելը կապում են երկրի վարչապետ Սինձո Աբեի՝ Չինաստանի հետ լարված հարաբերություններում երկրի անվտանգությունն ապահովելու ցանկության հետ։