Բավ է պառակտվել
28-03-2014 13:36

Հայկական գինի, սառեցրած սկյուռ, բադ ու տափակաձուկ. այս ամենը Յանուկովիչի ամառանոցում. տեսանյութ

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի Մեժգորյեի ամառանոցում թանկարժեք խմիչքների եւ համադամ սննդի մի ողջ պահեստ են գտել, որը թողել է Յանուկովիչը: Պարզվել է, որ Օլեգ Սամոյդյուկը շուրջ մեկ ամիս այդ պահեստը թաքցրել է ինքնապաշտպանությունից եւ պետական պահպանության ծառայությունից: Ի թիվս այլոց, պահեստում եղել են սառեցված բադեր, սկյուռներ, տափակաձուկ, էկզոտիկ ծոամթերք, թանկարժեք խմիչքներ, այդ թվում հայկական կոլեկցիոն գինի «Վանատուր» եւ մեկ արկղ օղի, որի պիտակի վրա եղել է Յանուկովիչի պատկերը եւ նույնիսկ տղամարդկային ուժն ամրապնդող բալզամ: