Բավ է պառակտվել
22-02-2014 19:28

Յանուկովիչը չի հեռանա զբաղեցրած պաշտոնից

ՈՒՆԻԱՆ-ը հաղորդում է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է պետական հեղաշրջման մասին, և չի պատրաստվում հրաժարական տալ: Նաղագահի խորհրդական Աննա Գերմանի խոսքով, Յանուկովիչը տեսաուղերձ է հրապարակել, որը տեղադրվելու է համացանցում: Նրա խոսքով, ուղերձում ասվում է, թե Ուկրաինայում պետական հեղաշրջման նշաններ են:
«Ես անում եմ ամեն ինչ, որ երկրում արյուն չլինի: Այժմ ինձ ահազանգեր են հասնում մարդկանց հետապնդման մասին: Ես փորձում եմ պաշտպանել մարդկանց, որոնց հետապնդում են աշխատանքի վայրում, դպրոցի ճանապարհին: Ինձ փորձում են վախեցնել և հակել ինքնակամ հրաժարականի: Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ»,- ասել է Յանուկովիչը: