Բավ է պառակտվել
19-04-2014 23:21

Faberge հավկիթները Զատկի տոնի առթիվ ցուցադրել են Ռոքֆելեր կենտրոնում

Սուրբ Զատկի տոնը մի առանձնահատուկ օր է՝ Faberge ընկերության փառքի պահը, որն ամեն տարի մի նորույթ է հնարում: Faberge հավկիթների որսը, որը սկիզբ է առել Նյու Յորքում ապրիլի 1-ին, ավարտվել է Զատկի նախաշեմին: Քանդակները, որոնք ստեղծվել են տասնյակ դիզայներների և նկարիչների՝ Զահի Հադիդի, Թրեյսի Էմինի, Ռալֆ Լորենի և Սինթի Ռոուլիի կողմից, այլևս պետք չէ փնտրել փողոցներում և խանութներում ՝ ուսումնադիրելով The Big Egg Hunt հավելվածը կամ սեփական ուժերին ապավինելով: Նրանք բոլորն այժմ ցուցադրվում են Նյու Յորքի Ռոքֆելեր կենտրոնում և տեղադրված են պատվանդաններին: Faberge ունեղ հավկիթները այնտեղ կմնան մինչև ապրիլի 25-ը, այնուհետև կվաճառվեն բարեգործական Paddle 8 աճուրդում:
Վերջերս Լոնդոնի բնակիչներին ուրախություն են պատճառում նաև Harrods հանրախանութի ցուցապեղկերը, որոնք ստեղծվել են հայտնի դիզայներ Սայմոն Քոստինի կողմից A Fabergé Easter at Harrods-ի հետ համագործակցության արդյունքում: Բացի այդ մինչև ապրիլի 21-ը բուտիկում նաև կցուցադրվեն Faberge հինավուրց հավկիթները.գլխավոր նմուշը կոչվում է "Խնձորենու ծաղիկները" և ստեղծվել է 1901 թվականին: