Բավ է պառակտվել
31-01-2014 10:27

Հաքերները գողացել են Yahoo!-ի օգտատերերի գաղտնաբառերը

 ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ Ամերիկյան Yahoo! ընկերության ներկայացուցիչները օգտվողներին տեղեկացրել են հաքերային հարձակման մասին. գողացվել են Yahoo!-ի օգտատերերի էլեկտրոնային հասցեների գաղտնաբառերը: Մասնագետները չեն նշում, թե քանի օգտվող է տուժել հարձակումից, սակայն հայտնում են, որ գաղտնաբառերը հաքերները ստացել են երրորդ կողմից: Որոնողական համակարգն օգտվողներին առաջարկում է փոխել գաղտնաբառերը, դրանք դարձնել առավելագույնս բարդ: Yahoo!-ն հավելել է, որ համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ հաքերներին բռնելու և պատժելու նպատակով: