Բավ է պառակտվել
28-06-2016 15:08

«Ամեն դեպքում, ես դեռ ողջ եմ». Մեծ Բրիտանիայի թագուհին կատակել է

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը Հյուսիսային Իռլանդիա կատարած այցի ժամանակ կատակել է` պատասխանելով իր առողջության մասին Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարարի տեղակալ Մարտին Մաքգինեսի հարցին: 

Մաքգինեսը հանդիպման սկզբում ողջունել է թագուհուն և հարցրել` ինչպե՞ս եք: Հարցին Եղիսաբեթ Երկրորդը պատասխանել է. «Ամեն դեպքում ես դեռ ողջ եմ»:

Նշվում է, որ այդկերպ Մեծ Բրիտանիայի թագուհին ակնարկել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեի արդյունքները, բրիտանական ֆունտ ստեռլինգի արժեզրկումը, ինչպես նաև Եվրո-2016-ում Անգլիայի հավաքականի պարտությունը: