Բավ է պառակտվել
30-08-2014 12:09

ՄՄ-ին միանալու մասին օրինագծերին Ղրղզստանի կառավարությունը հավանություն է տվել

Ղրղըզական կառավարության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ Ղրղզստանի կառավարության աշխատակազմը միաձայն հավանություն է տվել Մաքսային միությանը և Բելառուսի, Ռուսաստանի ու Ղազախստանի հետ Միասնական տնտեսական տարածքին հանրապետության միանալու համար անհրաժեշտ օրինագծերի փաթեթին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:  Նախօրեին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին ստորագրվել էր  ՄՄ-ին Ղրղզստանի միացման վերաբերյալ միջոցառումների ծրագրի մասին համաձայնություն: Ղրղզստանը և ՌԴ-ն նաեւ ստորագրել են եվրասիական տնտեսական ինտեգրման պայմաններում տնտեսական զարգացման մասին միջակառավարական համաձայնագիր, որը նախատեսում է 1 մլրդ դոլար կապիտալով ռուս-ղրղզական զարգացման հիմնադրամի ստեղծում և ճանապարհային քարտեզի միջոցառումների ֆինանսավորում՝ 200 մլն դոլարի չափով: Նախնական տվյալներով՝ ՄՄ-ին միանալու ճանապարհային քարտեզի իրականացման համար Ղրղզստանին անհրաժեշտ է 377 մլն դոլար, այդ թվում՝ պետական սահմանների արդիականացման միջոցառումներ: