08-02-2014 10:57

Բոսնիայ և Հերցոգովինայում շարունակվում են արյունալի մարտերը

Բոսնիա և Հերցոգովինայի մայրաքաղաքում շարունակվում են արյունալի մարտերն ու բողոքի ցույցը վերաճել էր զանգվածային անկարգությունների, տեղեկացնում է vesti.ru: Սարաևոյում ցուցարարների և ոստիկանության միջև բախումների ժամանակ վիրավորվել է 150 մարդ: Ցուցարարները գրոհում են կառավարական շենքերի վրա, ավերում և հրդեհում են մեքենաներ: Քաղաքի փողոցները պատված են ծխով, ոստիկանները բողոքողների վրա կրակում են ռետինե փամփուշտներով, օգտագործում ջրցաններ: Երկրում արդեն երրորդ օրն է բողոքի ցույցեր են` տնտեսական իրավիճակի վատացման և բնակչության աղքատացման պատճառով: Միայն Սարաևոյում փողոց է դուրս եկել երկու հազար ցուցարար: Բողոքի ցույցեր են տեղի ունենում երկրի բոլոր խոշոր քաղաքներում, ընդհանուր առմամբ, դրանց մասնակցում է շուրջ տասը հազար մարդ: Արդյունքում Տուժել է մոտավորապես 200 մարդ: