03-03-2014 11:00

Ղրիմի իշխանությունները սեփական պաշտպանության նախարարություն կստեղծեն

Ղրիմի իշխանությունները սեփական պաշտպանության նախարարությունը կստեղծեն, որի աշխատակիցները կապահովեն հանրապետության քաղաքացիների անվտանգությունն ու ազատությունը, հայտարարել է ինքնավարության վարչապետ Սերգեյ Աքսյոնովը, գրում է Взгляд-ը:

Աքսյոնովն ընդգծել է, որ «նոր կառավարությունը ձգտում է խաղաղություն պահպանել ինքնավարությունում և ցանկանում է բարեկամական լինել բոլորի հետ»:

Այդ մասին նա հայտարարել է իքնավարության ուժային կառույցների ղեկավարների երդմնակալության արարողությանը:

Նա նաև հայտնել է, որ առաջիկա օրերին ևս մի քանի կառույցների և պետական ծառայությունների ղեկավարներ պատրաստ կլինեն հավատարմոթյան երդում տալու Ղրիմի ժողովրդին: «Այսօր բոլոր ուժային կառույցների 90 տոկոսը ենթարկվում է Ղրիմի Գերագույն խորհրդին»,- ասել է նա: