19-03-2014 09:18

Ղրիմում դիպուկահարի կրակոցից երկու մարդ է զոհվել

Երեկ երկու մարդ է զոհվել Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքում,  ևս երկուսը վիրավորվել է դիպուկահարի կրակահերթի հետևանքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ նախնական տվյալների՝ անհայտ անձը կրակել է կիսակառույց տան պատուհանից, որը գտնվում է զինվորական ստորաբաժանմանը մոտ: Դիպուկահարը կրակել է երկու ուղղությունով՝ ուկրաինական զինվորական ստորաբաժանման և ինքնապաշտպանության ներկայացուցիչների: Ղրիմի ՆԳՆ-ում չեն բացառում, որ կրակահերթը կարող է ծրագրված սադրանք լինել: Ավելի վաղ լուր էր տարածվել, որ Սիմֆերոպոլում կրակահերթի զոհ է դարձել մեկ մարդ: