01-09-2014 12:56

Ղրիմում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է

Ղրիմի քաղաքներում էլեկտրաէներգիայի մատակարարումը զանգվածային անջատումից հետո ամբողջությամբ վերականգնվել է, համակարգն աշխատում է բնականոն ռեժիմով։ lenta.ru-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է «Կրիմէներգո» ընկերությունը:

Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումը Ղրիմում տեղի էր ունեցել օգոստոսի 31-ին: Ղրիմի մեծ քաղաքները՝ Կերչը, Կոկտեբելը, Յալթան, Սևաստոպոլը և Սիմֆերոպոլի որոշ շրջաններ մնացել էին առանց էլեկտրականության:

«Կրիմէներգո» ընկերությունից հայտնել են, որ դա տեղի է ունեցել Ուկրաինայի կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի դադարեցման պատճառով:

Ղրիմում սովորական ռեժիմում էլեկտրաէներգիայի սպառումը մոտ 1,2 գիգավատտ է։