Բավ է պառակտվել
24-03-2014 10:19

Ղրիմի թաթարները ցանկանում են վերսկսել ազատագրական շարժումը

Ղրիմի թաթար ակտիվիստները հայտարարել են, թե մտադրություն ունեն վերսկսել Ղրիմի թաթարների ազգային-ազատագրական շարժումը: Այդ մասին հաղորդել է Ղրիմի թաթարների սգո ցույցերի հարցերով բանաձեւի աշխատանքային խմբի ղեկավար Նեիմ Խալիլովը: Նրա խոսքով՝ շարժման հիմնական նպատակն է Ղրիմի թաթարների ազգային պետականության վերականգնումը, որն ընդհատվել էր 1783թ.-ից ի վեր, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ վկայակոչելով «Ռադիո Սվոբոդան»: Խալիլովը նաեւ նշել է, որ նախքան ազգային-ազատագրական շարժմանը սկսվելը Ղրիմի տարածքում պետք է գործեն Ուկրաինայի օրենսդրությունն ու միջազգային իրավուքի նորմերը: Ինչպես հայտնի է, աշխատանքային խումբը հիմնադրվել է 2013թ.-ի հուլիսի 30-ին Սիմֆերոպոլում նախաձեռնող քաղաքացիների ժողովի ընթացքում: Ղրիմի թաթարների սգո ցույցերը նվիրված են ստալինյան բռնաճնշումների զոհերի հիշատակին: Դրանք մշտապես անց են կացվում Ուկրաինայի տարածքում 1991թ.-ից ի վեր: