Բավ է պառակտվել
01-04-2014 19:06

Ղրիմի թաթարները ցանկանում են Ղրիմի իշխանությունների հետ համագործակցել

Ղրիմի թաթարների մեջլիսը ՂԻՀ իշխանական մարմինների հետ համագործակցելու որոշում է կայացրել: Այս մասին Սիմֆերոպոլում կայացած ճեպազրույցի մասին հայտարարել է մեջլիսի առաջնորդ Ռեֆաթ Չուբարովը: Այսօր կայացել է մեջլիսի երկրորդ նիստը, որի ընթացքում դիտարկվել է Ղրիմի իշխանությունների հետ հետագա համագործակցության հարցը: Նախորդ նիստի ժամանակ մեջլիսի անդամների կարծիքները բաժանվել էին, հաղորդում է «Ղրիմինֆորմը»: «Այժմ որոշում ենք կայացրել համագործակցել Ղրիմի ներկայիս իշխանությունների հետ»,-ընդգծել է Չուբարովը: