Բավ է պառակտվել
12-04-2014 13:44

Այսօրվանից ուժի մեջ է մտնում Ղրիմի Սահմանադրությունը

Ղրիմի Սահմանադրությունը, որն ընդունվել էր նախօրեին, այսօրվանից ուժի մեջ է մտնում: «Սահմանադրությունը հրապարակվել է «Крымские известия» պարբերականում, և այսօրվանից այն օրինական ուժ է ստացել»,- նշել են Ղրիմի Պետխորհրդում։ Երեկ Ղրիմի խորհրդարանն ընդունել էր հանրապետության նոր Սահմանադրությունը, որին կողմ էին քվեարկել նիստերի դահլիճում ներկա բոլոր 88 պատգամավորները։ Ըստ Սահմանադրության՝ Ղրիմի Հանրապետությունն իրավական ժողովրդավարական պետություն է Ռուսաստանի Դաշնության կազմում, Ղրիմի Հանրապետության հարաբերությունները ՌԴ-ի հետ որոշվում են պայմանագրով։ Ղրիմի Հանրապետության տարածքը ՌԴ-ի տարածքի անբաժանելի մասն է։