Բավ է պառակտվել
27-02-2014 10:56

Ղրիմի ռուսամետ հուզումներին արձագանքում է Մոսկվան

Ղրիմի ռուսամետ հուզումներին Մոսկվան արագ է արձագանքել:ՌԴ կառավարությունը արագ կազմել է տարածաշրջանում հնարավոր ներդրումային ծրագրերի ցանկը, որը պատրաստվում էր Ուկրաինայի համար` դեռեւս երկրում իշխանափոխությունից առաջ: Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայրենական գործարարներին առաջարկել է դիտարկել «Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում իրականացվող եւ ծրագրվող ներդրումային նախագծերին իրենց հնարավոր մասնակցությունը»: Այս շաբաթ նախարարության համապատասխան դիմումն ստացել էր ՌԴ Առեւտրային պալատը:
Նախագծերի ցանկը կազմվել էր Ուկրաինայում Ռուսաստանի առեւտրի ներկայացուցչության կողմից: Դրանց նախնական արժեքը գնահատվում է 5 միլիարդ դոլար:
Ընդ որում, նշվում է, որ ռուս ձեռնարկատերերը պատրաստ չեն քննարկել այդպիսի ներդրումների հնարավորությունը` մինչեւ Ուկրաինայում իրավիճակը չկայունանա, նշում է թերթը: