Բավ է պառակտվել
01-03-2014 10:48

Պաշտոնից ազատվել են Ուկրաինայի ՆԳՆ-ի Ղրիմի վարչությունների ղեկավարները

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ Ղրիմում Ուկրաինայի ՆԳՆ-ի Գլխավոր վարչության պետ Վալերի Ռադչենկոն և Սևաստոպոլի ՆԳՆ-ի վարչության պետ Ալեքսանդր Գոնչարևը պաշտոնանկ են արվել: Իրենց պաշտոններից զրկվել են նաև Լուգանսկ, Սոմսկ, Ժիտոմիրսկ, Չերնիգովսկ, Զապորոժիե, Խմելվիցկայա և Վինիցկի մարզերի վարչությունների պետերը:
«Ներքին գործերի նախարարը Ուկրաինայի կառավարության քննարկմանն է ուղարկել նյութեր` ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վիկտոր Բորիսովիչ Դուբովիկին Ուկրաինայի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալի և ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վիկտոր Իվանովիչ Ռատուշնյակին Ուկրաինայի ներքին գործերի տեղակալի պաշտոններից ազատելու վերաբերյալ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալների պաշտոններում առաջարկում են նշանակել գեներալ լեյտենանտ Սերգեյ Յարովին և Նիկոլայ Վելիչկովիչին: