Բավ է պառակտվել
17-03-2014 11:21

Ղրիմցիների 96,77%-ը կողմ է Ռուսաստանին միանալ

Ղրիմի հանրաքվեի կազմակերպման Գերագույն խորհրդի հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մալիշևը հայտարարել է, որ Ռուսաստանին միանալու օգտին է քվեարկել ղրիմցիների 96,6%-ը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։ Պաշտոնապես Ղրիմի միացմանը կողմ է քվեարկել 1 մլն 272 հազար 871 մարդ, տվյալները նշվում են՝ առանց Սևաստոպոլի տվյալների ներառման: Մալիշևի համոզմամբ, այս արդյունքը սկզբունքայնորեն չի փոխվի: Արդեն իսկ մշակվել է արձանագրությունների 100%-ը: Վերջնական արդյունքը հայտնի կլինի այն բանից հետո, երբ Սիմֆերոպոլ կբերվեն արձանագրություններ բոլոր տարածքային ընտրատեղամասերից:

Հարկ է հիշեցնել, որ երեկ Ղրիմում կայացել էր հանրաքվե՝ երկու հիմնական հարցով.
1. Կո՞ղմ եք Ռուսաստանին Ղրիմի միացմանը՝ ՌԴ-ի սուբյեկտի կարգավիճակով,
2. Կո՞ղմ եք Ղրիմի Հանրապետության 1992-ի սահմանադրության վերականգնմանը և Ղրիմի կարգավիճակին՝ որպես Ուկրաինայի մաս: