Բավ է պառակտվել
17-03-2014 14:50

«Ղրիմի հանրապետության անկախության մասին» որոշումը հաստատվել է Գերագույն խորհրդի կողմից

«Ղրիմի հանրապետության անկախության մասին» որոշմանը ինքանավարության Գերագույն խորհրդի 85 պատգամավոր կողմ է քվեարկել , արդյուքոըմ որոշումն ընդունվել է, հայտնում է «Ռիա Նովոստի» -ին: Այն ընդունվել է այսօր առավոտյան Գերագույն խորհրդի արտահերթ նիստի ընթացքում: Միաժամանակ խորհրդարանը ՌԴ-ի կազմ մտնելու հայց է ձևակերպել, որն ուղարկվելու է պաշտոնական Մոսկվայի դիտարկմանը: «Ղրիմի Հանրապետությունը՝ ի դեմս Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն Ռադայի, դիմում է Ռուսաստանի Դաշնությանը Ղրիմի Հանրապետությունը Դաշնության կազմում հանրապետության կարգավիճակով որպես նոր սուբյեկտ ընդունելու առաջարկով», - ասված է որոշման տեքստում:

Հիշեցնենք, որ Ղրիմում նախօրեին տեղի ունեցած ինքնորոշման հանրաքվեի արդյունքներով ազգաբնակչության 96.77%-ը կողմ էր արտահայտվել Ռուսաստանի Դաշնության հետ վերամիավորվելուն: