21-03-2014 09:33

Ղրիմցիները 3 ամսում ռուսական անձնագրեր կստանան, բայց 1 ամիս ունեն ռուսական քաղաքացիությունից հրաժարվելու համար

Ղրիմ թերակղզու բոլոր բնակիչները կկարողանան ռուսական անձնագրեր ստանալ 3 ամսվա ընթացքում, այս մասին հայստնել է ՌԴ Պետդումայի առաջին փոխնախագահ Ալեքսանդր Ժուկովը: Ժուկովի կարծիքով՝ 3 ամիսը լիովին բավարար ժամկետ է, որպեսզի բոլոր ղրիմցիները նոր անձնագրեր ստանան։ Միևնույն ժամանակ պաշտոնյան հիշեցրել է, որ թերակղզու բնակիչներն իրավունք ունեն հրաժարվել ռուսական քաղաքացիությունից, ինչը հարկավոր է անել 1 ամսվա ընթացքում։
Հարկ է նշել, որ մարտի 16-ին Ղրիմում հանրաքվե է անցկացվել, ըստ որի արդյունքների՝ թերակղզին դուրս է եկել Ուկրաինայի կազմից ու միացել Ռուսաստանին։ Մարտի 18-ին Ռուսաստանն ու Ղրիմը համաձայնագիր են ստորագրել, որով Սևաստոպոլը ևս ներառվել է ՌԴ կազմում։