Բավ է պառակտվել
25-04-2014 10:43

Այսօրվանից հաստատվել է Ուկրաինայի և Ղրիմի միջև սահմանը

Ղրիմի Հանրապետության հարցերով Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի պաշտոնակատար Պյոտր Յարոշը հայտարարել է, որ Ղրիմի և Ուկրաինայի միջև պետական սահման է հաստատվել, գրում է lenta.ru-ն։ Այսօրվանից սկսել են գործել այժմ գոյություն ունեցող 27 անցակետերում պետական սահմանը հատելու կանոններ։ Շուտով կհրապարակվեն ռուսական օրենսդրության համաձայն պետական սահմանը հատելու կանոնները։ Պյոտր Յարոշը նշել է, որ ոչ մի սահմանափակում տրանսպորտի համար դեռ չի մտցվել: «Մոտակա ժամանակներում կորոշվի, թե որտեղ կտեղադրվեն անցակետերը, ինչպես հատել սահմանը, ինչպես նաև միգրացիոն քարտերի տրամադրման անհրաժեշտությունը»,- աել է նա:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին կայացած հանրաքվեի արդյունքներով Ղրիմն առանձնացել է Ուկրաինայից և ընդգրկվել ՌԴ կազմում։