Բավ է պառակտվել
15-04-2014 09:03

Ապրիլի 25-ից Ղրիմի և Ուկրաինայի միջև սահմանը լիարժեք կգործարկվի

Երեկ Ղրիմի նախարարների խորհուրդը՝ Вконтакте սոցցանի իր պաշտոնական էջում հայտարարել է. «Ապրիլի 25-ից Ղրիմի և Ուկրաինայի միջև սահմանը լիարժեք կգործարկվի: Ապրիլի 25-ին Ուկրաինայի քաղաքացիները կկարողանան անարգել այցելել Ղրիմի Հանրապետություն»:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ներկա պահին Ղրիմի սահմանային ծառայությունը վերահսկողություն է իրականացնում Ղրիմի և Ուկրաինայի սահմանին տեղակայված 27 անցակետում: Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսենովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտնել է, որ Ուկրաինան 13 անգամ կրճատել է ջրի մատակարարումը Ղրիմ: Նա խոսել է ջրի հետ կապված խնդիրների մասին՝ նշելով, որ Ղրիմը 80 տոկոս ջուրն ստանում է Դնեպրից եկող Հյուսիսային Ղրիմի ջրանցքի միջոցով: