Բավ է պառակտվել
03-02-2014 11:05

Մեքսիկայում գրիպի զոհերի թիվը հասնում է 315-ի

 Մեքսիկայում տարեսկզբից ի վեր գրիպից մահացածների թիվը հասել է 315 մարդու, ի դեպ նրանցից 291-ը մահացել են խոզի գրիպից, տեղաեկացնում է լատինաամերիկյան երկրի առողջապահության նախարարությանը: Գրիպի տարատեսակներով վարակվածների ընդհանուր թիվը հասել է արդեն 3 հազար մարդու: Մայրաքաղաքի դաշնային շրջանում, Խալիսկո, Սան Լուիս Պոտոսի, Մեխիկո և Նուեւո Լեոն նահանգներում հաշվվում են հիվանդացության դեպքերի գրեթե կեսը: նՀիշեցնենք, որ խոզի գրիպ կոչված վարակով հիվանդացության առաջին դեպքը գրանցվել էր 2009թ. ապրիլին Մեքսիկայում: Հիվանդությունը սկզբում հայտնաբերվել էր միայն խոզերի մոտ, սակայն շուտով այդ գրիպի ախտանշաններն սկսել էին հայտնվել նաև մարդկանց մոտ: Կարճ ժամանակահատվածում A/H1N1 գրիպը տարածվել էր շատ երկրներում: