Բավ է պառակտվել
15-03-2014 17:29

Երիտասարդը խոստացել է կրակել ցանկացած անցորդի վրա

 


20-ամյա երիտասարդը Լոս Անջելեսի ոստիկանության կողմից կալանավորվել է այն բանի համար, որ խոստացել էր հրացանից կրակել անցորդների վրա, եթե իր հաղորդագրությունը 100 ռեթվիթ հավաքի:

Լոս Անջելեսից 20-ամյա Դաքարի Դիժոն Մաքանուֆն իր Twitter-ում հրացանի լուսանկար էր տեղադրել եւ խոստացել կրակել ցանկացած անցորդի, եթե իր հաղորդագրությունը 100 ռեթվիթ հավաքի, գրում է Los Angeles Times-ը:

Երիտասարդը Twitter –ում գրանցված է @stillDMC անունով: Ոստիկանությունը կարողացել է պարզել, թե ում է պատկանում հասցեն եւ որտեղ է ապրում ամերիկացին, հաղորդում է Russia Today-ը:

Քննության շրջանակում հայտնաբերվել են լուսանկարներ, որոնցում երիտասարդը Լոս Անջելեսի շենքերի տանիքներին դիրքավորված՝ նշան է բռնում քաղաքի փողոցների ուղղությամբ:

Նրա էջը հեռացվել է, իսկ Դաքարի Դիժոն Մաքանուֆը՝ ձերբակալվել: Խուզարկության ժամանակ նրա մոտ հրացան է հայտնաբերվել: Թե ինչ պատիժ է սպառնում երիտասարդին, չի նշվում: