Բավ է պառակտվել
26-02-2014 10:26

Ուկրաինան խոսքի ազատության նախարարություն կունենա

«Ուկրաինան պետք է ստեղծի խոսքի ազատության ու տեղեկատվության նախարարություն», - հայտարարել է Ուկրաինայի խորհրդարանի Խոսքի ազատության ու տեղեկատվության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Իգոր Միրոշնիչենկոն, հայտնում է «ՈւՆՆ»-ը: Ըստ նրա՝ նման տեղեկատվական անվտանգության բացակայության պատճառով է, որ Ուկրաինան մեծ խնդիրներ ունի, որոնք վերածվում են տարածքային ամբողջականության խախտման ու քսենոֆոբիկ հայտարարությունների:
«23 տարի շարունակ Ուկրաինան մասերի են բաժանել՝ օգտագործելով տեղեկատվական տարածությունը, որն առայսօր երկրում ոչ ոք չի վերահսկում»,-ասել է քաղաքական գործիչն ավելացնելով, որ պետք է անմիջապես դադարեցվի հարևան երկրի (Ռուսաստանի) քարոզչությունը: