ԱՄՆ նախագահի՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը Twitter-ում հայտնել է պոտենցիալ փոխնախագահի անունը, որի հետ նա գնալու է ընտրությունների: Փոխնախագահի թեկնածուն Վիրջինիայի նահանգապետ Թիմ Քեյնն է:
«Հուզմունքով հայտնում եմ իմ գործընկերոջ անունը՝ Թիմ Քեյն, մարդ, որն իր ամբողջ կյանքը նվիրել է ուրիշների իրավունքների համար պայքարին»,- գրել է նա:
«Հենց նոր հեռախոսով խոսեցի Հիլարիի հետ: Ինձ համար մեծ պատիվ է լինել նրա գործընկերը»,- ասել է Քեյնը:
Քեյնը ծնվել է 1958-ին զոդողի ընտանիքում: Նա ավարտել է Միսսուրիի համալսարանն ու Հարվարդի իրավունքի դպրոցը:
Դրանից հետո 17 տարի Ռիչմոնդում իրավաբանական պրակտիկա է ունեցել՝ ներկայացնելով մարդկանց շահերը, որոնց բնակարան ստանալու իրավունքը մերժել են ռասայական խտրականության պատճառով:
1994-ին նա ընտրվում է քաղաքային խորհրդի անդամ, հետո դառնում Ռիչմոնդի քաղաքապետ: 2002-ին նա դառնում է Վիրջինիայի փոխնահանգապետ, իսկ 2 տարի անց՝ նահանգապետ:
Կոնգրեսի Վերին պալատ է ընտրվել 2012-ին: Ամուսնացած է, ունի 3 երեխա: