Բավ է պառակտվել
14-11-2016 09:22

Հիլարի Քլինթոնը ամուսնալուծվում է

Դեմոկրատներից ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնն իր ամուսին Բիլ Քլինթոնից ամուսնալուծվելու հայց է ներկայացրել: Այս մասին հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները:

Որպես ապացույց լրատվամիջոցները հրապարակել են ինչ-որ հայցի լուսանկար, ճիշտ է` չպարզաբանելով, թե կոնկրետ որտեղ է հայցը ներկայացվել:

ԱՄՆ նախկին պետքարտուղարը ցանկանում է ամուսնալուծվել իր ամուսնուց, որի հետ ամուսնացել է 1975 թ.-ին, անհաշտ տարաձայնությունների պատճառով: Հայցադիմումի մեջ Հենց Բիլ Քլինթոնի անունն է նշված պատասխանող կողմի սյունակում և Հիլարիի ստորագրությունը դրված է հայցվորի համար նախատեսված սյունակում: Խոսակցություններ են կան, որ զույգն արդեն երկար ժամանակ է, ինչ առանձին է ապրում: Վերջնական ամուսնալուծության դեպքում նրանք պետք է կարգավորեն ունեցվածքի հետ կապված հարցը:

Անձամբ Քլինթոններն իրենց ամուսնալուծության մասին լուրերը ոչ մի կերպ չեն մեկնաբանում: Սակայն որոշ աղբյուրներ գրում են, որ զույգի միջև արդեն վաղուց զուտ պրոֆեսիոնալ հարաբերություններ են: