Բավ է պառակտվել
24-09-2014 10:23

Ղազախստանում ընկել է ռազմական Սու-27 կործանիչը

Ղազախստանի Ալմաթիի մարզում ընկել է Տալդիկորգանի ավիաբազայի ռազմական Սու-27 կործանիչը, փոխանցում է փոխանցում է Gazeta.ru-ն:
Ռազմական օդանավը ռադարներից անհետացել էր սեպտեմբերի 23-ին` ժ. 23.00 –ին: «Ոստիկանության և ԱԻ ուժերի կողմից կազմակերպված որոնումներից հետո գիշերը օդանավի բեկորները հայտնաբերվել են Կոկսուսկի շրջանի Ժանալիկ գյուղի մոտ», — ասվում է հաղորդագրությունում: Նշվում է, որ օդաչուներ Դենիս Գորբունովը եւ Դաուրեն Նաուանովը մինչ այժմ չեն գտնվել: