Բավ է պառակտվել
17-07-2014 10:15

Սիբիրում առեղծվածային խառնարան է առաջացել (տեսանյութ)

Ինչպես գրում է The Independent-ը՝ Սիբիրում 80 մետր լայնությամբ և բավականին մեծ խորություն ունեցող խորհրդավոր խառնարան է առաջացել: Ըստ աղբյուրի հետազոտողներն սկսել են ուսումնասիրել խորը փոսը, որն ապշահար է արել գիտնականներին իր առեղծվածային ծագմամբ: Ոոմանք կարծում են, որ այն կարող էր առաջանալ երկնաքարի՝ Երկրին հասցրած հարվածից հետո տեղի ունեցած ստորգետնյա պայթյունի արդյունքում, կամ դա պարզապես աղբահոր է, որն առաջացել է ժայռի փլուզման հետևանքով: Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ավերին գտնվող հեռավոր թերակղզու այս տարածաշրջանի «Յամալ» անվանումը թարգմանվում է որպես «աշխարհի վերջ»: Այն պարունակում է Ռուսաստանի գազի ամենամեծ պաշարները, իսկ խառնարանն առաջացել է ամենամեծ գազի դաշտից 30 կմ հեռավորությամբ: