Բավ է պառակտվել
11-02-2014 15:44

Ռուսաստանում խարդախության մեջ մեղադրվող հայ է ձերբակալվել

Մոսկվայում ձերբակալել են անշարժ գույքի ու բանկային ոլորտում մեքենայությունների մեջ կասկածվողին: ՆԳՆ տվյալներով՝ նա Հայաստանի 48-ամյա քաղաքացի է, որն արդեն քանիցս քրեական պատասխանատվության է ենթարկվել տարաբնույթ խարդախությունների համար: Հաղորդվում է, որ չարագործը օգտագործելով կեղծ փաստաթղթեր, ներկայացել է, որ Ռուսաստանի ՊՆ գնդապետ, առաջարկել է նշանակալի զեղչերով բնակարաններ, ավտոմեքենաներ ձեռք բերել: Բացի այդ նա իր ծառայություններն է առաջարկել պետական աշխատանքի տեղավորվելու հարցում: Կանխավճար ստանալով, նա անհետանում էր: Նրա բնակավայրի խուզարկության արդյունքում առգրավվել են փաստաթղթեր, որոնք հաստատել են նրա հակաիրավական գործունեությունը, հաղորդում է ՆԳՆ մամուլի ծառայությունը: