Բավ է պառակտվել
24-04-2014 11:49

Մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի, Հայաստանի հետ հարաբերությունները չի կարգավորվի. Ռ. Էրդողան

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե իրենց իշխանության ժամանակ մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի, Հայաստանի հետ հարաբերությունները չեն կարգավորվի:

Ըստ Թուրքական Cihan գործակալության, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանից դուրս գալու ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով նաեւ Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցին:

Թուրքիայի վարչապետը նշել է, թե իրենց համար Ղարաբաղի հարցն առաջնային թեմա է եւ իրենց իշխանության ժամանակ առանց այդ հարցը լուծվելու իրենք չեն կարող այո ասել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Այնտեղ լուրջ անարդարություն կա: Անհրաժեշտ է լուծել Ղարաբաղի հարցը,-ասել է Էրդողանը: