Բավ է պառակտվել
16-06-2016 10:43

Հաքերը գողացել է ԱՄՆ զինծառայողների և պաշտոնյաների տվյալները` ԻՊ-ին օգնելու համար

Կոսովոյից հաքերը խոստովանել է, որ օգնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ Վիրջինիա նահանգում հունիսի 15-ին կայացած դատի ժամանակ:
ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ 20-ամյա Արդիթ Ֆերիզին խոստովանել է, որ 2015թ. հունիսին, ստանալով ադմինիստրատորի իրավունք, կոտրել է տվյալների համակարգչային բազան: Նրանում պահվել է ԱՄՆ-ի զինծառայողների և պաշտոնյաների մասին անձնական տեղեկություն: Ավելի ուշ Ֆերիզին տեղեկությունը փոխանցել է ԻՊ-ի ներկայացուցիչներին, որոնք էլ այդ մասին հայտնել են Twitter-ում:
Ֆերիզիին ձերբակալել են Մալայզիայում` ԱՄՆ-ի իշխանությունների պահանջով, և փոխանցել են ամերիկյան իրավապահներին: Եթե նրա մեղքն ապացուցվի, ապա հաքերին 35 տարվա ազատազրկում է սպառնում: