Բավ է պառակտվել
25-04-2014 12:46

Նախկին Հռոմի պապի պատվին կանգնեցված խաչը ընկել է և սպանել երիտասարդի

Իտալիայի հյուսիսային Չևո քաղաքում 2005թ. կանգնեցված հսկայական խաչը, որը նվիրված է Հռոմի նախկին պապ Հովհաննես Պողոս 2-րդին, միջոռացման ժամանակ ընկել է մի երիտասարդ ուխտավորի վրա, ինչի հետևանքով երիտասարդը մահացել է: The Telegraph-ը նշում է, որ 30 մ բարձրությամբ փայտյա խաչը տեղնուտեղը սպանել է 21-ամյա Մարկո Գուսմինիին, ով երկրի հյուսիս էր ուղևորվել կրոնական միջոցառմանը մասնակցելու համար։ Չևոյի քաղաքապետն ասել է, որ ՛՛միջադեպն անբացատրելի ողբերգություն է՛՛։
Ականատեսները պատմել են, որ մի քանի երիտասարդ լսել են ճռճռոցի ձայն և, գիտակցելով, որ խաչը վայր է ընկնում, սկսել են խուճապահար փախչել։ Դժբախտաբար Մարկոն վազել է սխալ ուղղությամբ ու հայտնվել խաչի տակ։ Պարբերականը հավելում է, որ Հովհաննես Պողոսի խաչից զոհված ուխտավորն ապրում էր Բերգամո քաղաքի Հովհաննես Պողոսի անվան փողոցում, իսկ ճակատագրական այցից հետո պատրաստվում էր մեկնել Հռոմ՝ մասնակցելու նախկին Պապի սրբադասման արարողությանը։

Աղբյուրը հավելում է, որ ողբերգական միջադեպը կարող է որպես վատ նշան ընկալվել նախկին Պապի՝ կիրակի տեղի ունենալիք սրբադասման արարողությանն ընդառաջ։