Բավ է պառակտվել
04-07-2015 08:18

WikiLeaks-ը բացահայտել է ԿՀՎ-ի և ԱԱԳ-ի կողմից Մերկելի աշխատակիցների գաղտնալսումները

Ամերիկյան հատուկ ծառայությունների՝ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) և Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) հատուկ ստորաբաժանումը զբաղվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած գերատեսչության աշխատակիցների լրտեսմամբ: 
Հավաքագրման հատուկ ծառայությունը (SCS), որի հապավումն առկա է Wikileaks-ի փաստաթղթերում դեռ 2011 թվականից, գաղտնալսել է գերմանացի պաշտոնյաների հեռախոսազանգերը։ 
Մասնավորապես, գաղտնալսել են եվրոպական քաղաքականության գծով կանցլեր Նիկոլաուս Մայեր-Լանդրուտի խոսակցությունները Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի խորհրդականի հետ։ 
Համաձայն տվյալների՝ ՀՀԾ-ն ունեցել է 80 ակտիվ մասնաճյուղ, որոնցից 19-ը գործել է Եվրոպայում։ 
ՀՀԾ-ի աշխատանքային թիմը, սովորաբար, իր գործունեությունը ծավալել է Միացյալ Նահանգների դեսպանատներում և հյուպատոսություններում, իսկ տվյալ դեպքում գաղտնալսումներն իրականացվել են Բեռլինի մասնաճյուղում։  
Նշենք, որ Wikileaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը 2012 թվականից թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը։