Բավ է պառակտվել
25-08-2016 10:37

WikiLeaks -ը Հիլարի Քլինթոնի մասին փաստաթղթերի հերթական խմբաքանակն է հրապարակում

WikiLeaks -ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտնել է, որ կայքը մտադիր է հրապարակել Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածու Հիլարի Քլինթոնի քարոզարշավինն վերաբերող արտահոսած փաստաթղթերի հերթական խմբաքանակը:

«Ես չեմ ուզում ժամանակից շուտ խաղաքարտեր բացել, բայց կարող եմ ասել, որ դրանք տարբեր փաստաթղթեր են, որոնք ստացվել են տարբեր կառույցներից ու կապակցված են նրա նախընտրական քարոզարշավի հետ»- ասել է նա:

Ասանժը նշել է, որ որոշ նյութեր ինքնին բավականին հետաքրքիր են, մյուսներն էլ արդեն հայտնի տեղեկությունները «այլ անկյան տակ» են ներկայացնում: