Միանգամից երկու պայթյուն է տեղի ունեցել սեպտեմբերի 18-ին ԱՄՆ-ում` ցերեկը Նյու Ջերսի նահանգում ընթացող մարաթոնի ժամանակ, և երեկոյան` Նյու Յորքի թաղամասերից մեկում: Իշխանությունները չեն բացառում ահաբեկչության վարկածը:
Նյու Յորքում պայթյունի հետևանքով 5 մարդ ձերբակալվել է, կան բազմաթիվ վիրավորներ` 29 մարդ:
Ռումբերը Նյու Յորքում, ներառյալ մեկ չպայթածը, լցոնված էին տարբեր տարրերով: Պայթյունի վայրի մոտ հայտնաբերվել են չպայթած պայթուցիկ սարքեր` երկու ռումբ խողովակների մասերից Նյու Ջերսիում, և արագաեփ կաթսայից, բբջային հեռախոսից և ամանորյա լուսային շղթայից պատրաստված ռումբ Նյու Յորքում:
Երկու չպայթած ռումբերում էլ եղել են խոցող տարրեր, որոնք կոչված էին առավելագույնս ավելացնելու զոհերի քանակը: Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը դատապարտել է տեղի ունեցած պատահարները` անվանելով դրանք «ահաբեկչության ակնհայտ դրսևորումներ»:
Քլինթոնը հայտարարել է, որ իրավապահ մարմիններն անցկացնում են անհրաժետ միջոցառումներ` պարզելու համար, թե ով է գրոհների կազմակերպիչը: ԱՄՆ բնակիչներին կոչ են արել նաև աջակցել ոստիկանությանը: