Բավ է պառակտվել
21-10-2013 19:41

Վոլգոգրադում ահաբեկչության հետեւանքով 5 մարդ է զոհվել

Վոլգոգրադում (ՌԴ) ուղևորատար ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է 5 մարդ: Վնասվածքներ են ստացել 32 անձինք, որոնք տեղափոխվել են քաղաքային հիվանդանոց:

Պայթյունը տեղի է ունեցել 14.05-ին: ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ ահաբեկչություն է իրականացրել կին մահապարտ ահաբեկիչը:

3 հոդվածով քրեական գործ է հարուցվել՝ «սպանություն», «ահաբեկչական գործողություն» ու «զենքի անօրինական շրջանառություն»:

Վոլգոգրադի շրջանում եռօրյա սուգ է հայտարարվել, որը կմեկնարկի վաղը՝ հոկտեմբերի 22-ին: