Բավ է պառակտվել
13-05-2016 10:47

Պայթյուն Դիարբեքիրում. կան զոհեր և վիրավորներ

Դիարբեքիրի Սուր շրջանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 22 մարդ։
Նախնական տեղեկություններով՝ պայթեցվել է ականապատ ավտոմեքենա։ Վարկած կա նաև, որ սարքը պայթել է պատրաստման ընթացքում։
Պայթյունը զգացվել է Սուրի տարբեր թաղամասերում։ Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է։
Պայթյունի վայրում մեծ փոս է առաջացել, որոշ մեքենաներ, ինչպես նաև հարակից բազմաթիվ տներ վնասվել են։