Բավ է պառակտվել
19-03-2016 14:43

Պայթյուն Ստամբուլում, կան զոհեր և վիրավորներ

Ստամբուլի Իսթիքլյալ փողոցում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է հինգի: Այդ մասին հայտնել է Ստամբուլի նահանգապետ Վասիպ Շահինը:
Նահանգապետը հաստատել է նաև տեղեկությունն այն մասին, որ Ստամբուլի կենտրոնում ահաբեկչությունն իրականացրել է մահապարատ ահաբեկիչը:
«Մահապարտը պայթեցրել է իրեն, այո՛, դա մահապարտ ահաբեկչի հարձակում է: Հինգ հոգի զոհվել է, այդ թվում՝ և ահաբեկիչը: Քսան վիրավոր գտնվում է հիվանդանոցում»,- ասել է Շահինը դեպքի վայրում գտնվող լրագրողներին: Պայթյունը տեղի է ունեցել Իսթիկլալ փողոցում, որը հատկապես հանգստյան օրերին չափազանց մարդաշատ է լինում: Թաղամասը նաև մեծ հայտնիություն է վայելում զբոսաշրջիկների կողմից: