Բավ է պառակտվել
23-05-2017 11:16

Պայթյուն Մանչեսթերում. Ոստիկանությունն առաջ է քաշում ահաբեկչության վարկածը (Լուսանկարներ)

Մայիսի 22-ին, պայթյուն է որոտացել Մանչեսթերի այն համալիրում, որտեղ ընթանալիս է եղել Արիանա Գրանդեի համերգը: Արդեն իսկ հաստատվել է առնվազն 19 զոհի և 50 վիրավորների մասին տեղեկությունը: Ոստիկանությունը հայտնել է, որ նախնական տվյալներով պայթյունն իրագործել է մահապարտ-ահաբեկիչը: Նա պայթուցիկ սարքը գործի է դրել համերգային համալիրի և կայարանի միջև եղած անցումում:
Համալիրը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, իր հարկի տակ կարող է առնել ավելի քան 20 հազ. մարդու: Այն ծայրից ծայր լեցուն է եղել հանդիսատեսով:

    
Տվյալ պահին հայտնի է, որ մարզադաշտի պայթյունի արդյունքում զոհվել է 22 մարդ: Այդ մասին մայիսի 23 –ի առավոտյան հայտնել է Մանչեսթերի ոստիկանությունը: Ավելի վաղ հաղորդվել էր 19 զոհի մասին:
Ոստիկանությունը դեռ չի բացահայտել զոհվածների անունները, բայց նրանց մեջ երեխաներ կան:

  
Ողբերգական պատահարի կապակցությամբ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ընդհատել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների իր քարոզարշավը: