20-08-2015 09:35

Պայթյուն Կահիրեում

Երեկ գիշեր Կահիրեի հյուսիսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է մինչև 23 մարդ, որոնց թվում՝ 6 ոստիկան: Երկրի իշխանությունների հաղորդմամբ՝ հզոր պայթուցիկ սարքը, որը տեղադրված է եղել ավտոմեքենայում, գործի է դրվել հեռակառավարմամբ:  Պայթյունը տեղի է ունեցել Եգիպտոսի ուժային գերատեսչություններից մեկից ոչ հեռու: Պայթյունի հետևանքով տուժել է շինության ճակատամասը: Դեպքի վայրում աշխատում են հրշեջները, շտապօգնությունն ու ոստիկանությունը: Դեռ ոչ ոք չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը: