Բավ է պառակտվել
13-10-2016 09:30

Պայթյուն Աթենքի կենտրոնում

Աթենքի կենտրոնում գրախանութում պայթյուն է որոտացել: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

Պայթյունից կարճ ժամանակ առաջ անհայտ անձը զանգահարել է ԶԼՄ-ներ՝ հաղորդելով տեղադրված ռումբի մասին:

Պայթյունի ալիքը վնասել է գրախանութը, մոտակա բնակարանների ապակիներն ու հարեւանությամբ կայանված ավտոմեքենաները:

Հունաստանում կանոնավորապես պայթյուններ են տեղի ունենում բանկերի եւ քաղաքական գործիչների գրասենյակների հարեւանությամբ, սակայն հազվադեպ են վնաս հասցնում մարդկանց: