Բավ է պառակտվել
07-06-2016 10:49

Ստամբուլում ավտոբուսի կանգառի մոտ պայթյուն է տեղի ունեցել

Ստամբուլում ավտոբուսի կանգառի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով մի քանի մարդ վնասվածքներ է ստացել:
Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ կանգառի մոտով անցնելիս է եղել ոստիկանական ավտոբուսը: Հավանաբար հենց դա է եղել ահաբեկչության թիրախը:
Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի կենտրոնական Վեզնեջիլեր թաղամասում: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաները:
Հարձակումը տեղի է ունեցել առավոտյան պիկ ժամին, քաղաքի պատմական թաղամասում գտնվող զբոսաշրջային վայր համարվող Մեծ շուկայի մոտ: