Բավ է պառակտվել
04-08-2015 12:02

Պայթյուն Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի հիմնական ճյուղում

Թուրքիայի հյուսիսարևմտյան Կարս նահանգում պայթյուն է տեղի ունեցել: Այն տեղի է ունեցել Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի հիմնական ճյուղում: «Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի վրա պայթյուն է տեղի ունեցել, պատճառները պարզվում են: Գազի մատակարարումը կասեցված է»,- հայտնել է նահանգապետ Գյունայ Օզդեմիրը: Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղով գազը գալիս է ադրբեջանական  «Շահ Դենիզ» հանքավայրից: Ագրայի գավառում հուլիսի 27 Քրդական Աշխատավորկան կուսակցության զինյալները պայթեցրել էին Թուրքիայից Իրան տանող գլխավոր գազատարը: Երկու օր անց նրանք պայթեցրին երկրի հարավ-արևլքում գտնվող Շիրնակ գավառի Քիկրկուկ-Ջեյհան նավթամուղը, որով Թուրքիա էր գալիս իրաքյան նավթը: